Եգիպտոսն ավելի մոտ է. ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի նոր օնլայն համակարգի շնորհանդեսը

Տեղադրված է

Դեպի Եգիպտոս ճանապարհն ավելի հեշտ, արագ և հաճելի երթուղով: Ալեքսանդր լյուքս կարգի հյուրանոցում՝ Կարս և Էրեբունի միացյալ սրահում,  եգիպտական AIR CAIRO ավիաընկերության և Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի նոր օնլայն համակարգի շնորհանդեսն էր։

Համակարգն իր տեսակով առաջինն է Հայաստանում․ այս նոր, գերժամանակակից, գերարագ, միջազգային չափանիշներին համապատասխանող, գործածման առումով դյուրին համակարգը նախատեսված է ոչ միայն հայաստանյան տուրիստական ընկերությունների, այլև զբոսաշրջիկների համար։

Համակարգն առանձին մուտքի հնարավորություններ է ունենալու տուրիստական գործակալի և սովորական զբոսաշրջիկի համար։ Այս համակարգով յուրաքանչյուրը կկարողանա ծրագրել իր ճամփորդությունը դեպի Եգիպտոս, ամրագրել տոմսեր, հյուրանոցներ, էքսկուրսիաներ, ստանալ հատուկ առաջարկներ խմբային ճամփորդությունների դեպքում։

Այն հագեցած կլինի նաև անհրաժեշտ ինֆորմացիայով․ մուտք գործելով կայք՝ կարելի է ստանալ կարևոր ու հետաքրքիր տեղեկություններ Եգիպտոսի, նրա տարբեր հանգստավայրերի, մուտքի արտոնագրի ստացման պայմանների մասին և այլն։

Շնորհանդեսն անցավ ջերմ, հաճելի և երաժշտական մթնոլորտում. ողջ ընթացքում հյուրերը վայելեցին երեկոն՝ օգտվելով նաև հյուրասիրությունից:

 

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10