Եգիպտոս մեկնելն ավելի դյուրին է դառնում

Տեղադրված է

Ընդամենը մի քանի քլիք, և դուք արդեն ամրագրել եք անմոռանալի հանգիստ Եգիպտոսում՝ Ձեր նախընտրած հանգստավայրում և հյուրանոցում․ սա հնարավոր է օգոստոսի 1-ից սկսած։ Հայաստանում նմանը չունեցող նոր օնլայն համակարգի հեղինակը եգիպտական Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորն է։   Օրերս Ալեքսանդեր լյուքս կարգի հյուրանոցում տեղի ունեցավ համակարգի շնորհանդեսը, որի ներկա էին հայաստանյան զբոսաշրջային 200-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ, Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Թարեք Մաատին, Հայաստանում Արա բական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․պարոն Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմին, ՀՀ Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Արա Խզմալյանը, ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից։ Օնլայն համակարգի ստեղծման ուղղությամբ IT security ընկերության մասնագետներն ու ԱՆՌԻՎԱ-ի թիմն աշխատել են գրեթե 1 տարի։ Արդյունքում ստեղծվել է ամբողջական մի համակարգ, որի միջոցով հնարավոր է ոչ միայն ամրագրել ավիատոմսեր, հյուրանոցներ, էքսկուրսիաներ, ստանալ հատուկ արժեքներ խմբային ճամփորդությունների ժամանակ, այլև Եգիպտոս մեկնելուց առաջ իմանալ ամեն ինչ այդ վայրի մասին՝ ուր գնալ, ինչ անել, ինչ տեսնել, մուտքի արտոնագրի ստացման ինչ պայմաններ են գործում և այլն։ Egypt.anrivatour.am էլեկտրոնային հասցեով մուտք գործելով՝ սկսվում է ձեր օնլայն ճամփորդությունը դեպի անցյալ և այս տարվա հանգստի համար ամենապահանջված երկիր՝ Եգիպտոս։ Եռալեզու համակարգը մշակված է այնպես, որ նրանցի օգտվելը հնարավորինս դյուրին լինի։ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԸ՝ որպես AIR CAIRO-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ, սպասարկում է հայաստանյան գրեթե 1000 տուրիստական ընկերությունների՝ Եգիպտոսի ավիատոմսերի և տուրիստական փաթեթների վաճառքների գործում։ Այս համակարգն առանձին մուտքի հնարավորություններ ունի տուրիստական գործակալի և զբոսաշրջիկի համար՝ արդյունքում դյուրացնելով երկուսի սպասարկումն էլ։ Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Թարեք Մաատին էլ իր խոսքում նշեց, որ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման գործում անգնահատելի է ԱՆՌԻՎԱ-ի դերը: «Շատ ուրախ եմ, որ հայ-եգիպտական հարաբերություններն օր օրի ավելի են զարգանում, և դա նկատվում է նաև Հայաստանից Եգիպտոս եկող զբոսաշրջիկների թվի տարեցտարի արձանագրվող աճով»։ 2017թ․ հունիսի 20-ից սկսած, այսինքն AIR CAIRO ավիաընկերության հայաստանյան շուկա մուտք գործելուց հետո հայ զբոսաշրջիկների համար Եգիպտոսն ավելի հասանելի դարձավ, քանի որ այլևս պետք չէր Կարմիր ծովի արևոտ հանգստավայրեր մեկնել հարևան Վրաստանից։ Եգիպտոս մեկնելը դարձավ և ավելի հարմարավետ, և առավել մատչելի կանոնավոր ավիափոխադրողի շնորհիվ։ ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի խոսքով՝ այս համակարգի միջոցով կարելի է ոչ միայն Հայաստանից Եգիպտոս, այլև Եգիպտոսից Հայաստան ճամփորդություններ ծրագրել։ Այս պահին Եգիպտոսի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի ստացման պայմանները բավականին բարդ են։ Նա լիահույս է, որ շուտով այդ խնդիրը կլուծվի և զբոսաշրջիկների հոսքը կլինի ոչ միայն Հայաստանից Եգիպտոս, այլև Եգիպտոսից Հայաստան։ ՀՀ Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը ևս իր խոսքում նշեց, թե որքան ներուժ ունի Եգիպտոսը Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Եգիպտոսի ղպտիական մեծ համայնքը հետաքրքրված է կրոնական տուրիզմով և Հայաստանը՝ որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր, բնականաբար նրանց ցանկում առաջիններից է։ Հ․Ստամբուլյանը վստահ է, որ այս համակարգը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նաև այն առումով, որ արդեն իսկ պայմանագրեր են կնքվել ԱՄՆ և ՌԴ մի շարք ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ, Եգիպտոս մեկնելու համար Հայաստանը նրանց համար կդիտվի որպես տրանզիտային գոտի, արդյունքում՝ նրանք մի քանի օր կանցկացնեն Հայաստանում, թեկուզ 2-3 օր, այնուհետև կմեկնեն Կարմիր ծովի ափին շարունակելու հանգիստը։ Կարևոր է նաև, որ այս նախագիծը կնպաստի նաև կանոնավոր ավիափոխադրողի զարգացմանը, որն էլ իր հերթին կխթանի մեր երկրի տնտեսության զարգացմանը։

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10