Եգիպտական էքստրեմալ արձակուրդի հետքերով. ժամանցային ուղեցույց Հուրգադայից

Տեղադրված է

Կարմիր ծովի մեղմ ալիքները, սիրալիր եգիպտացիները, տաք ավազն ու արևը գրկաբաց ընդունում ենԵգիպտոսում հանգստացողներին։ Օրեր առաջ «Air Cairo» ավիաընկերության և նրա հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Anriva Tour»-ը ճանաչողական մեդիա-այց էր կազմակերպել Հուրգադա քաղաք, որը մեծմասսայականություն է վայելում զբոսաշրջիկների,հատկապես` ծովային հանգիստը նախընտրողներիշրջանում:

 
Ինտերնետի լուսանկարները գեղեցիկ ու գրավիչ են, բայց պետք է անձամբ փորձել ու  գնահատել, ուստի կազմել ենք 12 անպայման տեսնել-զգալու ցանկ-ուղեցույց՝ արձակուրդը պլանավորողների համար։ Եթե որոշեք մեկնել Կարմիր ծովի ամենահայտնի հանգստավայրերից Հուրգադան, ապա հիշեք.  
 
 

1. Հայաստանի համար Եգիպտոսի հետ գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ, և Եգիպտոսհանգստի մեկնող քաղաքացիները զերծ են մնում տարատեսակ փաստաթղթային խառնաշփոթից: Մոտ 3 ժամ թռիչք եւ Հուրգադայի օդանավակայանում եք։ Առանց ավելորդ թղթաբանության, մուտքի վիզայի համար վճարում եք 25 դոլար եւ վերջ։ Ի դեպ, Շարմ Էլ Շեյխում վիզայի վճար չկա:  


 
 
2. Ի՞նչ է պետք իմանալ Հուրգադայի մասին. Ընդամենը 40 տարվա տուրիստական «կենսագրություն» ունեցող Հուրգադան հակասությունների քաղաք է՝շքեղ հյուրանոցներով, փողոցային առեւտրով ու կիսակառույց շինություններով։ Այն Կարմիր ծովի ափին գտնվող 3-րդ խոշոր բնակավայրն է, մայրաքաղաք Կահիրեից գտնվում է 500 կմ հարավ-արևելք, բնակչությունը կազմում է մոտ 90.000 մարդ: 20-րդ դարի սկզբում Հուրգադան եղել է ծովափնյա գյուղ, որտեղ բնակվել են բրիտանացի նավթափորներն ու տեղի ձկնորսները։ Ինչպես մեր գիդ Իսլամն էր նշում, Հուրգադան այժմ ընդունում է տարեկան 2 մլն զբոսաշրջիկ,այստեղ նախընտրում են հանգստանալ ռուսները, հայերը, եվրոպացիները, առավելապես՝գերմանացիները, չեխերն ու անգլիացիները: Իսկ ծովի երկայնքով ձգվող հյուրանոցների շարքնանվերջանալի է, ավելին՝ քաղաքում անդադար շինարարություն է։ 

 
3. Ինտերնետ կապի մասին. Անխափան ինտերնետ ունենալու համար բջջային քարտ կարող եք գնել օդակայանում կամ հենց հյուրանոցում, արժեքը՝ 4-9 դոլար։ Հյուրանոցների համարներում կապը լավը չէ կամ բացակայում է, բայց որպես խորհուրդ, եթե չեք մեկնել անընդհատ նկարներ տեղադրելու կամ «լայվ» մտնելու համար, ուղղակի մոռացեք համացանցի լուրերի մասին ու լիարժեք վայելեք ակտիվ արձակուրդը։ 

 
4. Ի տարբերություն, եվրոպական երկրների, որտեղ հյուրանոցի «աստղերը» էական չեն, Եգիպտոսում լիարժեք արձակուրդի նախապայմանը ճիշտ հյուրանոցն է, քանի որ ժամանցի զգալի մասը հյուրանոցում է անցնում։ Եգիպտոսում մի խնայեք գումար լավ հյուրանոցում հանգստանալու համար: Հուրգադայում այցելել ենք 5 հյուրանոց, որոնք 4 կամ 5 աստղ ունեն, տարբեր գներ ու պայմաններ, ներկայացնենք ընդհանրությունները. 
Սովորաբար, հյուրանոցներն ունեն մի քանի լողավազան՝ հատուկ երեխաների ու մեծահասակների համար, ակվապարկ, մի քանի ճաշարան ու բացօթյա սննդի կետ, խանութ-սրահ, սպա կենտրոն, նաեւ միջոցառումների օրակարգ: Սենյակ ամրագրելիս չմոռանաք նշել պատուհանից բացվող տեսարանի մասին, թեեւ գրեթե բոլոր համարներն ունեն բալկոն, որտեղից բացվում է տեսարան դեպի լողավազան կամ Կարմիր ծով: 

 
5. Հյուրանոցների անիմացիոն թիմի անդամներն անում են ամեն ինչ՝ դրական լիցքեր փոխանցելու ու հանգիստը հագեցած դարձնելու համար: Այսպես՝ առավոտյան սկսվում է մարմնամարզությունը, ապա՝ լատինո պարի դասը, ջրային աէրոբիկան, փրփուր փարթին կամ արաբերենի դասը, հետո հերթը՝ զումբայինն է: Երեկոյան 20.00-ին սկսվում է  շոու ծրագիրը փոքրերի, ապա՝ մեծերի համար։ Ի դեպ, հայերնայստեղ ճանաչելի են Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի հիթ դարձած «Մի գնա» երգով, ձեր ազգությունն իմանալուց հետո, չզարմանաք այդ երգը լսելիս։
 
6. Հյուրանոցներում, առհասարակ, Հուրգադայում աշխատող կնոջ չեք գտնի, բացառությամբ այլազգի՝ հիմնականում ռուս ու գերմանացի կին մենեջերների: Սպասարկող անձնակազմում տղամարդիկ են՝ հատակ են լվանում, անկողին հարդարում, սնունդը պատրաստում ու մատուցում։ Առեւտուրը եւս տղամարդկանց ձեռքում է, ցանկացած ապրանք գնելիս սակարկեք, այստեղ ընդունված է, նույնիսկ պարտադիր է սակարկելը։ Առհասարակ, քաղաքի փողոցներում քիչ կարելի է հանդիպել կանանց, եթետեսնեք, ապա սև հիջաբով են: Բացի բարեհամբույր լինելուց, աշխատակիցները նաև ազնիվ են. մեր թիմի անդամների բազմաթիվ «կորած» իրեր գտան ու վերադարձրին՝ օդանավակայանում մոռացած հեռախոսից մինչեւ հագուստ, հողաթափ, լողազգեստ եւ այլն։  
 
7. Մահմեդական եգիպտացիները բարեհամբույր են, բայց ոչ մզկիթի տարածքում։ Քաղաքի շքեղ Էլ-Մինա մզկիթը ներսից տեսնելու մեր հետաքրքրասիրությունը բախվում է Ռամադանի շրջանում գործող արգելքին՝մզկիթ մուտք գործել քրիստոնյաներն այդ պահին չեն կարող: Գիդն էլ ուղեկցում է Մարինա Բուլվար նավահանգիստ, որը Հուրգադայի ժամանցային այցեքարտն է համարվում։ Առափնյա փողոցը հայտնի է ոչմիայն իր գեղեցկությամբ, այլև բազմազան սրճարաններով: Այստեղ իրենց խարիսխն են գցումամենատարբեր նավերը` մոտորանավակից մինչև խոշոր ու թանկարժեք զբոսանավերը:
 
8. Հանգստի օրերից մեկը կարող եք տրամադրել պատմամշակութային ճանաչողական արշավին։ Հուրգադայում զբոսաշրջիկները հնարավորություն ունեն այցելելու Լուքսոր քաղաք, տեսնել հին Եգիպտոսի հայտնի փարավոնների դամբարանները, ինչպես նաև նավարկել աշխարհի ամենաերկար գետի՝ Նեղոսի ջրերում:

 
 

9. Էքստրիմի սիրահարները ևս չեն ձանձրանա. Սաֆարի տուրի ընթացքում ադրենալինի մեծ չափաբաժին կստանաք անապատում կվադրոցիկլներով մրցարշավից, որից հետո կհայտնվեք բեդվինների մոտ։

Այստեղ կարող եք համտեսել բեդվինների պատրաստած հատուկ թեյը եւ ուղտ նստել:
Անապատում անվտանգության կանոնները պահպանելը կարևոր է՝ երեսը ծածկող գլխաշոր, երկարաթեւ հագուստ, ակնոց և սաղավարտ։ Պարտադիր է հիշել՝ արագ ընթացքի ժամանակ չի կարելի նկարվել, եթե լինզաներով եք, անպայման պետք է հանել: Սաֆարի տուրին մասնակցել չի թույլատրվում հղի կանանց:

 
10. Դայվինգ. Ոչ մի պարագայում ափից չսկսեք ջրասուզումը։ Կարմիր ծովի իրական բարիքները տեսնելու համար նավով հեռացեք ափից եւ միայն խորքերում սուզվեք Կարմիր ծովի ջրերում։ Իրական հաճույք է նաեւ լողալ դելֆինների հետ, 6 –ից ավելի մետր խորություն ունեցող հատվածում սուզվել՝ սեփական աչքերով տեսնելու գեղեցկագույն ձկներին: Արեւայրուքն էլ պարտադիր բաղադրիչ է, սակայն չմոռանաքարևապաշտպան քսուքներ վերցնել, այլապես կիզիչ արեւի հետեւանքով այրվածքներ կստանաք, ու արձակուրդը վայելելու փոխարեն հյուրանոցի համարում կանցկացնեք: Նաեւ հիշեք՝ Կարմիր ծովից ոչ մի դեպքում չվերցնեք կորալներ: Նույնիսկ փոքր կորալը, որը դուք պոկել եք ծովից, օդանավակայանում խնդիր կարող է ձեզ համար ստեղծել և ստիպված գումարային տույժ կմուծեք։  

 
11. Ինչպես գիտեք, Եգիպտոսի հյուրանոցներում գործում է All inclusive սննդի համակարգը։ Լավ հյուրանոցներում տեսականին այնքան մեծ է, որ քաղցած չեք մնա, հատկապես քաղցրավենիքը համեղ է։ Իհարկե, առաջին հերթին պետք է փորձել թարմ ծովամթերքը։ Ի դեպ, կախված հյուրանոցից, լողավազանի մոտ գտնվող բարը կարող է անվճար ու վճարովի լինել, պարզապես նախապես ճշտեք տարածքի սրճարանների ու ռեստորանների all inclusive համակարգը։ Ոգելից խմիչքները նույնպես անվճար են, կան նաեւ վճարովի տարբերակներ։ Պետք է բացառել ծորակից ջուր խմելը: Ամեն առավոտ հյուրանոցի աշխատակիցները ջուր, հյութեր ու միրգ են տրամադրում:

 
12. Նախապես փորձեք գտնել ճիշտ տուր օպերատոր, ինչպիսին «Anriva Tour»-ն է, որպեսզի հանգիստը չվերածվի անհանգիստ օրերի շարանի: Ճիշտ ընտրելով տուրիստական ընկերությունը՝ ապահով կվայելեք արձակուրդը: Այժմ մատչելի ուղեւորության համար կարիք չկա Վրաստան հասնել. «Air Cairo»ավիաընկերությունն արդեն մեկ տարի առանց ընդհատումների կանոնավոր թռիչքներ ունի դեպի Եգիպտոս՝ շաբաթական երեք թռիչք դեպի Շարմ Էլ Շեյխ եւ Հուրգադա

 

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10