Մեմնոնի արձանները

Տեղադրված է

Նեղոսի ափին, Լուքսորում են գտնվում Մեմնոնի պատվին անվանակոչված հսկայական արձանները, որոնք վերաբերում են Ամենհոթեփ Երրորդ փարավոնի ժամանակներին, մոտավորապես մ․թ․ա․ 1400 թվականին։ Հսկայական արձանների տեղադրման նախնական նպատակը եղել է պահպանել պահպանել Ամենհոթեփ Երրորդ փարավոնի դամբարանը, քանի որ Ամենհոթեփին պաշտում էին թե նրա կառավարման օրոք, թե մահից հետո։ Այս երկու արձանն իրականում գրեթե այն ամենն է, ինչ մնացել է տաճարից, այն վայրից, որը ժամանակին պահպանում էին այս հսկայական արձանները, և որը համարվում էր այն ժամանակներում Եգիպտոսի ամենայուրօրինակ տաճարներից մեկը։ Գրեթե 2000 տարի առաջ երկրաշարժը վնասեց արձաններից մեկը։ Երբ առավոտյան ցողը լցվում է արձանի ճաքերի մեջ և հետո չորանում առավոտյան ուժեղ արևից, արձանից տարօրինակ մեղեդային ձայներ են լսվում։ Այդ պատճառով շատ տարիներ առաջ Հունաստանից և Հռոմից այստեղ եկած այցելուներն արձանն անվանեցին Տրոյական պատերազմի հին հունական հերոս Մեմնոնի պատվին։ Հասցե՝ Ալ Բայրաթ, Լուքսոր, Եգիպտոս; հեռ․+20-11-48-13-06-16

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10