Ի գիտություն լրագրողներին՝ հրավիրում ենք մասնակցելու ճանաչողական այցի դեպի Շարմ Էլ Շեյխ

Տեղադրված է

Սույն թվականի մարտի 1-8 եգիպտական AIR CAIRO ավիաընկերությունը,ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի հետ համատեղ, կազմակերպում է ճանաչողական ուղևորություն դեպի Շարմ Էլ Շեյխ՝ նախատեսված հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: 7-օրյա ուղևորությունը ներառում է հագեցած և հետաքրքիր էքսկուրսիոն ծրագիր, կեցություն 5* շքեղ ծովափնյա հյուրանոցում` All Inclusive, դիմավորում-ճանապարհում, հատուկ միջոցառումներ և հանդիպումներ՝ նախատեսված լրատվամիջոցների համար: Փաթեթի շուկայական արժեքը 800-900 դոլարին համարժեք ՀՀ դրամ է, այս դեպքում լրատվամիջոցների համար փաթեթն առաջարկվում է 300 դոլարին համարժեք ՀՀ դրամով:
Տեղերը սահմանափակ են, այդ իսկ պատճառով խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև 29.01.2018թ.:
Ուղևորության մասին այլ մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել Հայաստանում AIR CAIRO ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ ընկերության հետ:
Հավելենք, որ ամբողջ տարվա ընթացքում AIR CAIRO ավիաընկերությունը, ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի հետ համատեղ, պարբերաբար կազմակերպելու է լրատվամիջոցների համար նախատեսված միջոցառումներ, ճանաչողական ուղևորություններ դեպի Եգիպտոսի տարբեր հանգստավայրեր: Տարեվերջին ամփոփվելու են լրատվամիջոցների հետ աշխատանքի արդյունքները. լավագույն գործընկեր ճանաչված լրատվամիջոցներն ու լրագրողները ստանալու են հատուկ մրցանակներ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ և AIR CAIRO-ի կողմից:

Հարգանքով՝
ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատոր

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10