Հրավեր լրատվամիջոցների համար

Տեղադրված է

Հարգելի գործընկերներ,

եգիպտական AIR CAIRO ավիաընկերությունը և Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորն ուրախությամբ տեղեկացնում են լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված հերթական ճանաչողական ուղևորության մասին։ Այս տարվա թվով 3-րդ ուղևորությունը ծրագրված է հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ ժամանակահատվածի համար։ Այս անգամ այցի նպատակը Կարմիր ծովի ափին գտնվող աշխարհի ամենահայտնի հանգստավայրերից մեկի՝ Շարմ Էլ Շեյխի բացահայտումն է։ 

Ճանաչողական այցելության ծրագիրն ու այլ մանրամասներ կուղարկվեն գրանցված մասնակիցներին։ Գրանցվելու համար անհրաժեշտ է նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Պատասխան նամակով Ձեզ կուղարկվի հարցաթերթիկ՝ լրացնելու համար։ Տեղերը սահմանափակ են, այդ իսկ պատճառով խնդրում ենք գրանցվել մինչև 03․09.2018թ.:

Մասնակցության պայմանների մասին տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել Հայաստանում AIR CAIRO ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ ընկերության հետ:

Կոնտակտային անձ՝ ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Փայտյան (ներքին հեռախոսահամար` 211)

Հարգանքով՝

ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատոր

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10