Ընթրիք-ընդունելություն Եգիպտոսի դեսպանի նստավայրում
Տեղադրված էԵգիպտոսի դեսպան Թարեք Մաատին Հայաստանում հավատարմագրված օտարազգի ամենաակտիվ դեսպաններից մեկն է, ով ոչ միայն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում կազմակերպվող տարբեր միջոցառումների, այլև ինքն է հաճախ դրանց նախաձեռնողը դառնում:Հերթական նախաձեռնությունը Հայաստանյան հարկի տակ երեկոյան ընթրիք - ընդունելությունն էր: Ընդունելության գլխավոր առիթը ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի դեպի Եգիպտոս կազմակերպված ճանաչողական այցն էր, որի արդյունքում հայաստանյան տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ գրեթե 2 ամիս շարունակ ԶԼՄ-ներով պատմում ու ներկայացնում էին Եգիպտոսը: Պարոն դեսպանը նախ շնորհակալություն հայտնեց ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանին հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ապա շնորհակալություն հայտնեց ներկա լրագրողներին` իր երկիրը Հայաստանում այդքան գեղեցիկ և իրական ներկայացնելու համար: Պարոն դեսպանը վստահություն հայտնեց, որ սա դեռ սկիզբն է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման: Լավագույնը դեռ առջևում է:
write a comment