Քաղցր նվերներ մեր լավագույն գործընկերներին
Տեղադրված էՀաջողության հասնելու կարևոր նախապայմաններից է լավ ու հավատարիմ գործընկերներ ունենալը։ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով ԱՆՌԻՎԱ թիմը քաղցր անակնկալներ էր պատրաստել մեր առաջարկների ԱՄԵՆԱՇԱՏ ՎԱՃԱՌՔՆԵՐ իրականացրած լավագույն գործընկերների համար։ Վաղ առավոտից մեր թիմը շրջում էր Երևան քաղաքում, այցելում գործընկերների գրասենյակներ՝ AIR CAIRO-ի քաղցր ինքնաթիռներն իրենց հետ տանելով։ Մենք կարևորում ու մշտապես գնահատում ենք գործընկերության մեջ հավատարմությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Կրկին շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մշտապես մեր կողքին են՝ գնահատելով մեր ազնիվ, պրոֆեսիոնալ, գործընկերային աշխատելաոճը։
write a comment