Ներկայացվեց իր տեսակով առաջին օնլայն համակարգը

Տեղադրված է

Հուլիսի 25-ին Ալեքսանդեր լյուքս դասի հյուրանոցում տեղի ունեցավ իր տեսակով Հայաստանում առաջին օնլայն ամրագրման համակարգի շնորհանդեսը․ շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Թարեք Մաաթին, ՀՀ-ում արաբական միացյալ էմիրությունների դեսպան Ն․Գ․ պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին, ՀՀ զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Արա Խզմալյանը, այլ պաշտոնատար անձինք, լրագրողներ և Հայաստանում գործող 230-ից ավելի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ։ 

IT Security ընկերության մասնագետները, որոնք ստեղծել են համակարգը, հատկապես ընդգծեցին համակարգի գերանվտանգ լինելը։

Համակարգի հնարավորությունների ներկայացումից հետո ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԸ՝ որպես եգիպտական Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ, շնորհակալություն հայտնեց զբոսաշրջային ընկերություններին՝ 1 տարվա հավատարիմ աշխատանքի և համագործակցության համար։ Air Cairo ավիաընկերության ավիատոմսերի և Եգիպտոսի տուր-փաթեթների ամենաշատ վաճառքներ գրանցած ընկերությունները պարգևատրվեցին։

Ամենաշատ վաճառքներ ունեցող 3 ընկերություն ստացավ Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան ավիատոմս․ այդ ընկերություններն են՝ Shelby Tour, City Travel և Edna Tour։ 

Բարձր վաճառքներ ունեցող ևս 2 ընկերություններ որպես նվեր ստացան Շարմ Էլ Շեյխի 5-աստղանի լավագույն հյուրանոցներից մեկում 2 հոգու համար 1 երկտեղանոց սենյակում 1 շաբաթ հանգստանալու հնարավորություն․ այդ ընկերություններն են Vip Travel և Dolce Travel։

Լավ վաճառքներ ունեցող ևս 3 ընկերություն ստացավ նվեր նավով ճամփորդություն և լանչ նավի վրա։ Այդ ընկերություններն են՝ Aeroex, Erebuni Air և Alen Tour.

Հատուկ շնորհակալագրեր տրվեցին Interco և Sky Tour ընկերություններին՝ կանոնավոր ավիափոխադրողի թռիչքներն ու վաճառքները սատարելու համար։

Երեկոյի ընթացքում ԱՆՌԻՎԱ ընկերությունների խմբի հիմնադիր տնօրենը հատուկ անակնկալ էր նախապատրաստել նաև Բիզնես Արմենիա հիմնադրամի միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանի համար։ Հայ արտադրողի կողքին կանգնելու և հայկական արտադրանքը համաշխարհային շուկայում հանրահռչակելու գործում կատարած անգնահատելի ջանքերի համար տիկին Ստամբուլյանը տիկին Եղիազարյանին շնորհակալություն հայտնեց՝ նվիրելով Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան ավիատոմս։

Երեկոյի անակնկալներն այսքանով չավարտվեցին՝ անցկացվեց նաև ավանդական խաղարկություն, որի ընթացքում խաղարկվեցին 1 ավիատոմս Երևան-Շերմ Էլ Շեյխ-Երևան ուղղությամբ, Շարմ Էլ Շեյխում բարձրակարգ հյուրանոցում 1 շաբաթ անցկացնելու հնարավորություն՝ 1 անձի համար և Բեյրութ ռեստորանում 2 անձի համար նախատեսված ռոմանտիկ ընթրիք։

Համակարգի շնորհանդեսից և անակնկալներից հետո երեկոն շարունակվեց գեղեցիկ բլյուզային երաժշտության ուղեկցությամբ և համեղ հյուրասիրությամբ։

 

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10