Հաջողակ բժիշկներից ամենահաջողակը շահեց Շարմ Էլ Շեյխի ավիատոմս

Տեղադրված է

Նախորդ օրը Yans Music Hall-ում CMS Ժամանակակից վիրաբուժության կլինիկա-ն նշեց իր հիմնադրման 10 տարին: Երեկոյին ներկա էին բազում հարգարժան բժիշկներ, գործընկերներ և հյուրեր: Կլինիկայի հիմնադիր տնօրեն բ.գ.թ. հարգարժան պարոն Արմեն Հախվերդյանն իր անձնակազմի համար այդ տոնական օրը կրկնակի տոնի վերածեց՝ շնորհակալագրեր հանձնելով իր աշխատակիցներին՝ բարեխիղճ և հոգատար աշխատանքի համար: Շնորհակալգրերի արժանացան նաև այն ընկերությունները, որոնք տարիների համագործակցություն են ունեցել CMS-ի հետ:

Շնորհակալգրերի հանձնում, հաճելի երաժշտական ծրագիր, գալա ընթրիք, ինչպես նաև անակնկալ խաղարկություն. ահա այն ամբողջական ծրագիրը, որը պատրաստել էր CMS-ի տնօրինությունն իր աշխատակիցների համար: Ի դեպ, խաղարկության անակնկալ-նվերը Երևան- Շարմ էլ Շեյխ- Երևան ավիատոմսն էր, որը տրամադրել էր Հայաստանում AirCairo ընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը: Չմոռանամ նշել, որ տուրօպերատորի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը նույնպես արժանացավ պատվոգրի, քանի որ CMS-ի 2018-ի ծրագրերից է նաև առողջարական տուրիզմի զարգացումը Հայաստանում, ինչի կապակցությամբ բազմաթիվ ծրագրեր են մշակվելու կլինիկայի և վերը նշված տուրօպերատարի կողմից: 

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10