Երևան-Հուրգադա առաջին կանոնավոր ուղիղ թռիչքը

Տեղադրված է

2017թ․ հունիսի 20-ի վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել եգիպտական «Air Cairo» ավիաընկերության՝ Հուրգադա-Երևան ուղղությամբ առաջին կանոնավոր չվերթ իրականացրած օդանավը:

Ինչպես հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, Հուրգադայից Երևան չվերթով ժամանած առաջին ուղևորների շարքում են եղել Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

««Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթները կխթանեն ուղևորահոսքի աճը, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում:

Քաղավիացիայում հիշեցրել են, որ եգիպտական «Էյր Կաիրո» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան-Հուրգադա և Շարմ էլ Շեյխ-Երևան-Շարմ էլ Շեյխ երթուղիներով:

Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ Շեյխ-Երևան-Շարմ էլ Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10