Երեւանից Եգիպտոս ուղիղ չվերթներ կգործեն

Տեղադրված է

Ինչպես հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, ընկերությունը թույլտվություն է ստացել Հուրգադա-Երեւան-Հուրգադա, Շարմ էլ Շեյխ Երեւան-Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա-Երեւան-Շարմ էլ Շեյխ ուղիներով թռիչքներ իրականացնելու համար:

Հուրգադա-Երեւան-Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն հունիսի 18-ից, Շարմ էլ Շեյխ-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով թռիչքները՝ սեպտեմբերի 24-ից, իսկ Հուրգադա-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով թռիչքը` սեպտեմբերի 17-ից:

Քաղավիացիայում տեղեկացրել են, որ «Էյր Կաիրո» ավիաընկերությանը եւս տրամադրվել է թույլտվություն այս տարվա ամառային նավիգացիոն շրջանում՝ հունիսի 20-ից հոկտեմբերի 28-ը, շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, թռիչքներ իրականացնել Հուրգադա-Երեւան-Հուրգադա երթուղով: 

Ավիաընկերությունը հունիսի 22-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում թռիչքներ է նախատեսում նաեւ Շարմ էլ Շեյխ-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10