Աբու Տիգ Մարինա
Տեղադրված էԱբու Տիգ Մարինան համաշխարհային մակարդակի զբոսաշրջային կենտրոն համարվող Էլ Գունայի մի մասին է, որն ունի իր առանձին ենթակառուցվածքները՝ էլեկտրական կայան, ջրահեռացման և ջրամաքրման համակարգ, համաշխարհային ցանցերի հյուրանոցներ, գոլֆի դաշտ, օդանավակայան, հիվանդանոց, դպրոց, խանութներ և այլն։
Ծովափնյա հանգստավայրում կա 2 4* հյուրանոցներ, 3 ոչ մեծ հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, խանութներ, առագաստանավերի համար նախատեսված նավահանգիստ, որն իր տեսակի մեջ առաջինն է եղել Կարմիր ծովի ավազանում։
Աբու Տիգ Մարինան առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, որը համեմատելի է աշխարհի լավագույն ծովային հանգստավայրերի առաջարկած ծառայությունների որակի հետ և առաջարկում է անմոռանալի ճամփորդություն դեպի աշխարհի ամենագեղեցիկ ծովերից մեկը՝ Կարմիր ծով, ամենօրյա տուրեր դեպի Լուքսոր և Ասուան, ինչպես նաև մայրաքաղաք Կահիրե։ Աբու Տիգ Մարինան այցելուներին հնարավորություն է տալիս այս մեկնակետից ճանաչելու աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի՝ Եգիպտոսի հրաշքները։
write a comment