Կահիրեի Եգիպտական թանգարան
Տեղադրված էԵգիպտական թանգարանը գտնվում է մայրաքաղաք Կահիրեում։ Կահիրեում է նաև երկրի հիմնական, ամենամեծ միջազգային օդանավակայանը, ինչը նշանակում է, որ Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկներից շատերի ճամփորդական երթուղին սկսվում կամ ավարտվում է Կահիրեում, այնպես որ այստեղ նրանք ունենում են գոնե մի քանի օր Կահիրեի և շրջակայքի հայտնի, պատմական վայրեր այցելելու համար։ Կահիրեի ամենահայտնի այցելավայրերից մեկը Եգիպտական թանգարանն է։ Այն հնագույն ցուցանմուշների աշխարհի խոշորագույն պահոցներից է։ Հավաքածուն ներառում է մոտ 120 հազար ցուցանմուշներ Հին Եգիպտոսի բոլոր ժամանակաշրջաններին վերաբերող։ Թանգարանի ստեղծումը մտահղացել է եգիպտական կառավարությունը 1835թվականին՝ նպատակ ունենալով մի տեղում հավաքել է եգիպտական պատմության նմուշներն ու թույլ չտալ դրանց անհետացումը, գողությունն ու վաճառքը։ Թանգարանն իր առաքելությունը հրաշալի կերպով է կարողացել կատարել։ Այստեղ պահպանվող ոչ բոլոր նմուշներն են ցուցադրված, քանի որ դրանց մի մասը անհրաժեշտ է հատուկ ջերմային և լուսային պայմաններում պահպանել։ Այնուամենայնիվ, այստեղ այնքան շատ նմուշներ են ցուցադրված, որ լիովին բավական են թանգարանում 1, 2 հետաքրքիր, հագեցած օրեր անցկացնելու համար։
Հասկանալի պատճառներով թանգարանում մի առանձին բաժին հատկացված է փարավոն Թութանհամոնին։ Պատճառն այն է, որ այն է, որ նրա դամբարանն առավել քիչ է տուժել՝ ի տարբերություն եգիպտական մյուս փարավոնների դամբարանների։ Թութանհամոնի դամբարանը ևս թալանվել է, բայց դա հիմնականում կատարվել է նրա մահից կարճ ժամանակ անց, այնպես որ պատմական մեծարժեք գտածոներ են հայտնաբերվել հենց նրա դամբարանից։ Գտնվել են 3500-ից ավելի հնագույն նմուշներ, դրանց շարքում նաև Թութանհամոնի դիմակը, որը դարձել է հնագույն եգիպտական քաղաքակրթության իսկական խորհրդանիշներից մեկը։
write a comment