Կարտուշի պատրաստում
Տեղադրված էԲացահայտեք եգիպտական իրական արվեստը, քանի որ կարտուշի պատրաստման գործընթացին մասնակցությունը կօգնի տեսնել, թե ինչպես են պատրաստվում եգիպտական լավագույն կարտուշ-զարդեղենը, անհատական կարտուշները և 18 հարգի ոսկյա արտուշները։ Յուրաքանչյուր կարտուշ պատրաստվում է ձեռագործ վարպետի կողմից։
Կարտուշը օվալի մեջ վերցված գրություն է՝ վերջում հորիզոնական գծով, որը ցույց է տալիս, որ ներսում գտնվող տեքստը փարավոնի կամ թագավորական տոհմի անուն է։ Այն օգտագործվում էր սկսած Եգիպտոսի փարավոնների չորրորդ տոհմից ի վեր՝ Շնեֆերու փարավոնի օրոք։
Սովորաբար կարտուշը լինում է ուղղահայաց՝ հորիզոնական գրությունով, երբեմն կարելի է հանդիպել հորիզոնական կարտուշի, եթե անունը այդպես ավելի լավ է տեղավորվում: Եգիպտերեն "կարտուշ" բառը կարդացվում էր շենու, որը "պարանի" կամ "օղակի" նշան էր հին Եգիպտոսում և պահպանում էր թագավորի կամ փարավոնի անունը։ Այնուհետև ժամանակի ընթացքում այն վերածվեց փակագծերի և ուղղահայաց գծի։
Կարտուշ բառը առաջին անգամ գործածվել է Նապոլեոնի զինվորների կողմից, ովքեր եգիպտական արշավանքի ժամանակ հաճախ տեսել են այդ կրկնվող նշանը փարավոնների պալատների պատերի փլատակներին։ Նրանք այն նմանեցրել են հրացանի այն մասին, որտեղ լցնում էին վառոդը՝ (cartouche ֆրանսերեն):
Նախկինում կարտուշներ էին կրում միայն փարավոնները կամ թագավորական ընտանիքի անդամները։ Օվալաձև շրջանակը, որ շրջապատում էր նրանց անունը, միտված էր պաշտպանել նրանց չարից և՛ կյանքի ընթացքում, և՛ մահից հետո։ Կարտուշը, որն ամրացված էր դամբարանին, ծառայում էր հենց այդ նպատակին: Սակայն եղան ժամանակներ, երբ մարդիկ խուսափում էին գրել իրենց անունները կարտուշի վրա, քանի որ վախենում էին, որ այն կարող է ընկնել թշնամու ձեռքը, տալով նրան իշխանություն, որը կօգտագործվի ի վնաս իր տիրոջ:
Ներկայումս կարտուշը դարձել է հաջողության խորհրդանիշ և պաշտպան չար ուժերի դեմ։ Եգիպտացիները կարծում են, որ իր անունը կարտուշի վրա ունեցողը չի անհետանա մահից հետո: Այժմ յուրաքանչյուր եգիպտացի երեխայի համար ծնողները գնում են արծաթյա կամ ոսկյա կարտուշ՝ վրան հիերոգլիֆներով գրված իր անունով, և բոլորը կրում են պարանոցին պարանի վրա կամ որպես ապարանջան։
Եթե ցանկանաք, կարտուշի պատրաստման թրեյնինգի ժամանակ կարող եք նաև հենց Ձեզ համար անհատակն կարտուշ պատվիրել, տեսնել, թե ինչպես է գրվում Ձեր անունը եգիպտական հիերոգլիֆներով։ Արծաթյա կարտուշ կարող եք ձեռք բերել մոտավորապես 10 $-ով:
write a comment