Ալեքսանդրիա

Տեղադրված է

Հանրահայտ քաղաք, որը հիմնադրել է Եգիպտոսում Ալեքսանդր Մակեդոնացին մոտավորապես ն. Ք. 333 թ: Հին Ալեքսանդրիան եղել է երբեմնի գիտության ու ուսումնառության կենտրոն: Այն մրցակցում էր Հռոմի հետ իր ընդարձակությամբ: Քաղաքի վաղեմի հոյակերտության մասին կարելի է դատել փողոցների, սյունաշարերի և օբելիսկների ավերակների մնացորդներով: Ալեքսանդրի մահվան ժամանակից այն դարձավ Եգիպտոսի մայրաքաղաքը և 292 տարի մնաց Պտղոմյանների նստավայրը, որոնք զարդարեցին քաղաքը շքեղ շինություններով:

Ա. հայտնի է աշխարհի 7 հրաշալիքներից մեկը համարվող փարոսով, որը համարյա հազար տարի կանգուն մնաց, բայց 796 թ. խիստ վնասվեց երկրաշարժից, մուսեոնով (մուսաների տաճար) և գրադարանով: Մուսեոնը անտիկ աշխարհի գիտական ու մշակութային կենտրոններից էր, որը հիմնադրվեց առաջին պտղոմյանների օրոք` Արիստոտելի աշակերտ Դեմետրիս Թալերսկացու նախաձեռնությամբ: Այնտեղ ապրել և աշխատել են գիտության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք հրավիրված էին Միջերկրականի տարբեր երկրներից: Այնտեղ զարգանում էր փիլիսոփայությունը, որի ընդերքում ծաղկեցին մաթեմատիկան, աստղագիտությունը, աշխարհագրությունը, բժշկությունը, քերականությունն ու բանասիրությունը: Ա. մ. աշխատել են Արքիմեդը, Եվկլիդեսը, Էրատոսֆեն Կիրենացին, Արիստարք Սամոսացին, Պտղոմեոսը, Փիլոնն ու Պլոտինը և այլք: Հռոմեական շրջանում )ն. Ք. 30 թ.-ից( Ա. մ. կորցրեց իր նշանակությունը և Ք.հ. 272/73թթ. Ավրելիանոսի օրոք ամբողջովին կործանվեց: Մուսեոնին կից գործում էր Ա. գրադարանը, որտեղ պահպանվում էին հին աշխարհի ամենաբազմաքանակ (100- 700 հազար) ու բազմաբնույթ ձեռագիր փաթույթները, որոնք ոչ միայն ստեղծվում էին տեղում ու կրկնօրինակվում, այլև թարգմանվում էին տարբեր հինարևելյան լեզուներից: Առաջին գրադարանավարը եղել է Զենոդոտ Եփեսացին: Ա. գրադարանի մի մասն այրվեց ն. Ք. 47 թ. Ալեքսանդրյան պատերազմի ժամանակ, ինչը վերականգնվեց ու լրացվեց Պերգամյան գրադարանի հաշվին, մյուս մասը ոչնչացվեց 391 թ. Թեոդորա Ա թագուհու օրոք` մոլեռանդ քրիստոնյաների ձեռքով, իսկ գրադարանի մնացորդները ոչնչացրին սարակինոսները VII - VIII դդ.:

Առաքելական ժամանակներից մինչև սարակինոսների ներխուժումը (VII դ. ) Ա. եղել է Հռոմի գերիշխանության տակ: 
Առաքելական ժամանակներում քանի որ Ա. հսկայական շուկա էր նաև հացահատիկի համար, հարյուրապետը, որ հսկում էր Պողոսին` իբրև կալանավորի նրա` Հռոմ ճանապարհորդության ժամանակ, շուտով գտավ հացահատիկով բեռնված ալեքսանդրյան նավ, որն ուղևորվում էր Իտալիա (Գործք 27:6):
Ստեփանոս նախասարկավագի հալածիչներից մի քանիսը եղել են Ա. քաղաքից: Ա. քաղաքի բնակիչ էր գեղախոս Ապողոսը (Գործք 18:24): Այստեղ են ապրել քրիստոնեության հայտնի ուսուցիչներ Կղեմեսը, Որոգինեսը, արիոսական աղանդի հիմնադիր Արիոսը և այլք: Ա. է կատարվել Հին Կտակարանի հունարեն կամ Ալեքսանդրյան թարգմանությունը` Սեպտուագինտան կամ Յոթանասնիցը (LXX) 70 հրեա գիտնականների կողմից, որը միակ պահպանված թարգմանական գիրքն է:

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10