Լուքսոր

Տեղադրված է

Լուքսոր (արաբ․՝ الأقصر‎‎), քաղաք Եգիպտոսի Քենա նահանգում, Նեղոսի աջ ափին։ Մոտ 30 հզ. բն.: Կլիմայաբուժական առողջավայր է, զբոսաշրջիկության կենտրոն։ Հիմնադրվել է Թեբե (Եգիպտոսի մայրաքաղաքը 21-11-րդ դդ. մ.թ.ա.) քաղաքի տեղում։ Լուքսորի արևմտյան ծայրամասում է (հին Թեբեի մի մասը) Ամոն-Ռա, Մուտ և Հոնսու աստվածների տաճարը։ Հյուսիսից հարավ ձգված կառույցը բաղկացած է՝ սրբարանից, հիպոստիլ նախասրահից (32 սյուն), ուղղանկյուն, 45 x 51 մ չափերի երկշար 64 սյուներով բակից, կենտրոնական մեծ սյունաշարից (մ.թ.ա. 15-րդ դ. 2-րդ կես, ճարտ. Ամենհոտեպ Կրտսեր և ուրիշներ)։ 2-րդ պիլոնը (առջևում Ռամզես 11-ի‌ 6 արձաններն են) և պարագծային երկշար 74 սյուներով ու մեկընդմեջ՝ փարավոններիարձաններով բակը կառուցվել են մ.թ.ա. 1317-1251 թվականներին (ճարտ. Բեկենհոնսու)։

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10