Ասուան

Տեղադրված է

Ասուան (արաբ․՝ أسوان‎‎, Ասվան; ղպտ. ⲥⲟⲩⲁⲛ (Սուան), հին հուն․՝ Συήνη), քաղաք Եգիպտոսում, Ասուանի նահանգապետության կենտրոնը։ Նախկինում կոչվում էր Սիենե կամ Սիենա:

Բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում էր 290 327 մարդ։

Ասուանը աշխարհի ամենաչոր (և շոգ) բնակավայրերից մեկն է։ Տարեկան թափվում են ընդամենը 1,4 մմ տեղումներ (այդքան տեղումներ թափվում են մեկ ժամվա ընթացքում)։ Բազմաթիվ ամիսների ընթացքում անձրև ընդհանրապես չի տեղում։

Ձմռանը ցերեկը ջերմաստիճանը սովորաբար կազմում է +20…+25 ˚C, գիշերը՝ մոտ +10 ˚C: Ամռանը ջերմաստիճանը սովորաբար գերազանցում է +40 ˚C ցերեկը և կազմում է մոտ +25 ˚C գիշերը։ Ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել գրեթե մինչև 0 ˚C-ը, ամռանը՝ գերազանցում է +50 ˚C:

Ամենաբարձր ջերմաստիճանը պատմության ընթացքում գրանցվել է 1973 թվականի մայիսի 22-ին (51 ˚C), իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ 1989թվականի հունվարի 6-ին (-2 ˚C)․

Ասուան քաղաքում կան քիմիական, տեքստիլ, կաշվի-կոշիկի արդյունաբերության ձեռնարկություններ, շրջակայքում՝ երկաթի և շինարարական քարի (սիենիտի) արդյունահանություն։ Ասուանի մոտ Սովետական Միության օգնությամբ, կառուցվել է Ասուանի բարձրադիր ամբարտակի ջրաէներգետիկական կոմպլեքսը։ Զբոսաշրջության կենտրոն է, մուսուլմանական ուխտատեղի։ Ասուանում գործում են բուսաբանական այգին, Կահիրեի հնությունների թանգարանի մասնաճյուղը։

Քաղաքում է տեղակայված Եգիպտոսի զինված ուժերի ցամաքային զորքերի Հարավային ռազմական շրջանի ղեկավարությունը։

Քաղաքում են գտնվում

  • Էլեֆանտինա կղզին
  • Բուսաբանական այգին
  • Աղա խանի ամառանոցը և դամբարատունը
  • Իշխանավորների գերեզմանոցները
  • Սուրբ Սիմեոնի տաճարի ավերակները

Քաղաքի տեսարժան վայրերի դիտումը հիմնականում իրականացնում են Նեղոս գետով ոչ մեծ առագաստանավով: Առագաստանավի ստանդարտ երթուղին անցնում է վերոնշյալ տեսարժան վայրերով։ Սուրբ Սիմեոնի տաճարի ավերակների այցելության համար առաջարկվում են ուղտեր Աղա խանի դամբարանատնից ոչ հեռու։ Այնտեղից կարելի է ուղևորվել դեպի նուբիական գյուղ, որը գտնվում է անապատում։

Մի քանի տասնյակ կիլոմետր դեպի հարավ գտնվում են՝

  • Ֆիլե կղզու տաճարները,
  • Ասուանի ջրամբարը,
  • Ասուանի քարհանքերը (կոթող)

Քաղաքը սպասարկում է Ասուանի միջազգային օդանավակայանը: Հասանելի են նաև գնացքները և ավտոբուսները։ Քաղաքում գործում են նաև տաքսիներ և ռիկշաներ։

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10