Սպա և մերսում
Տեղադրված էԵգիպտոսը դեռևս հին ժամանակներից եղել է բուժիչ վայր՝ իր արևոտ և չոր կլիմայի շնորհիվ։ Անապատը իդեալական վայր է հետևյալ պրոցեդուրաների համար, ինչպիսիք են ավազե լոգանքը և բուժիչ կաթիլներ տաք աղբյուրի մեջ։
Ապացուցված է, որ անապատի ավազը բուժում է արթրիտը եւ ռևմատիզմը:
Եգիպտոսն ունի հարուստ թերապևտիկ միջավայրեր, որոնք աշխարհի տարբեր երկրներից մարդկանց ներգրավում են վայելելու իրենց ավազը, կլիման, բնական հանքային ջրերը և ծծմբային ջրերը, որոնք բուժում են ոսկրերի, մկանների, երիկամների, մաշկի եւ ստամոքսի բազմաթիվ հիվանդություններ:
Անցկացրեք հրաշալի հանգիստ՝ համատեղելով միաժամանակ տեսարժան վայրեր այցելելու և լիցքաթափվելու հնարավորությունը, ընտրեք բազմաթիվ սպա-առողջարանային համալիրներից մեկը։
Եգիպտոսում սպա կենտրոններ կան ամենուրեք՝ թե մեծ քաղաքներում, ինչպիսիք են Կահիրեն, Լուքսորը, Ալեքսանդրիան, թե հայտնի հանգստավայրերում՝ Շարմ Էլ Շեյխում, Հուրգադայում և այլուր։
Առողջարանային սպա համալիրները կբավարարեն ձեր բոլոր ցանկությունները և պահանջները, կապահովեն միջազգային չափանիշներին համապատասխան որակ և ծառայություններ։ Եգիպտական սպա կենտրոնները նաև առաջարկում են տեղական բնական միջոցներ և պրոցեդուրաներ, որոնք դարերից եկած բուժիչ և առողջարար հատկություներ ունեն։
TÜV Rheinland լավագույն առողջության միջազգային սերտեֆիկատն է սպա կենտրոնների և առողջարանային տուրիզմի որակի մասին հավաստող։ Այն արդեն շնորհվել է Եգիպտոսի մի շարք սպա կենտրոնների, որոնցում մատուցվում են միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրորակ ծառայություններ։
Բեռնաթափեք ձեր միտքը և թարմացրեք մարմինը եգիպտական հրաշալի սպայի միջոցով։
write a comment