Genena City առևտրաժամանցային կենտրոն

Տեղադրված է

Շարմ Էլ Շեյխի ամենախոշոր առևտրաժամանցային կենտրոնը Genena City-ն է։Այստեղ կգտնեք տեղական և արտասահմանյան ապրանքանիշների մեծ տեսականի։ Գնումներ և ժամանց՝ մեկ վայրում․․․ Սա հնարավոր է Genena City-ում։ Այստեղ ներկայացված բոլոր ապրանքներն ու ծառայությունները տեսակավորված են՝ ձեր որոնումները դյուրացնելու համար։

Genena City-ում կարող եք պտտվել, գնումներ կատարել, հետո ճաշել կամ ընթրել կենտրոնի բազմաթիվ ռեստորաններից, սրճարաններից մեկում։ Genena-ն իսկական քաղաք է, որտեղ կան նույնիսկ հյուրանոցային հարմարավետ սենյակներ, մարզասրահ, գեղեցկության սրահ, խաղասրահ, թանգարան և հետաքրքիր, կենդանի ներկայացումներ։

Ցերեկային ժամերին այստեղ բավականին պասիվ է, մինչդեռ երեկոյան դառնում է մարդաշատ ու եռուն։ Զբոսաշրջիկներն այստեղ երկար ժամեր են անցկացնում՝ գնումներ կատարում, հետո հանգստանում, ռեստորաններից մեկում համեղ կերակրատեսակ փորձում, վայելում հետաքրքիր շոու ծրագիր, օրինակ պորտապար կամ կաբարեի ոճով ներկայացումներ։ Օրինակ, ՊԻԱՆՈԼԱ շոուն, որը ներկայացվում է ամեն օր երեկոյան 8։30-10։30 ԲՐՈԴՎԵՅ կոչվող բեմում։ Շոուն անունը ստացել է հնագույն նույնանուն երաժշտական գործիքից։ 20 ավելի պարողներն իրենց պարի միջոցով միաժամանակ պատմում են միևնույն պատմությունը՝ կանգնած են 20 աղջիկներ, իր կեսին փնտրող երիտասարդը մոտենում է դաշնակահարին, որը նրա ձեռքից բռնում է և առաջնորդում շարքով կանգնած աղջիկների մոտ։Նա ընտրում է նրանցից մեկին, և նրանք սկսում են պարել։

Երբ լինեք Genena city-ում, անպայման պիտի այցելեք Թութանհամոնի թանգարան․ այստեղ հավաքված են Եգիպտոսի թանգարանում ցուցադրված Թութանհամոնին իրերի ճշգրիտ կրկնօրինակները։ Բոլոր նմուշները պատրաստվել են Եգիպտոսի Հնագույն իրերի նախարարության վերահսկողությամբ։ 135 ցուցանմուշների կողքին առկա են նաև լուսանկարներ, որոնք ներկայացնում են Թութանհամոնի դամբարանի հայտնաբերումը 1922թ․ Հովարդ Քարթերի կողմից։

 

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10