Ընթրիք զբոսանավի վրա
Տեղադրված էԵթե դուք փնտրում էք ռոմանտիկ կամ խենթ գիշեր Եգիպտոսում, փորձեք ընթրել զբոսանավով շրջագայելիս՝ զգալով Կարմիր Ծովի հմայքը։ Շարմի նավահանգստից մեկնարկող բարձրակարգ ընթրիքով կրուիզները դարձել են հանրահայտ վերջին տարիների ընդացքում։
Պատկերացրեք համեղ ընթրիք մոմերի լույսի ներքո, որը դուք վայելում էք Ձեր սիրելի անձնավորության հետ տախտակամածի վրա կամ խելահեղ խնջույք, որը կանցկացնեք ձեր ընկերների հետ՝ ափից մղոններ հեռավորության վրա։
Այս տարբերակը կատարյալ է հատուկ միջոցառումներ նշելու համար, ինչպես օրինակ, ծննդյան օր, տղաների խնջույք և այլն։
Հյուրանոցից կամ համապատասխան տուրօպերատորի միջնորդությամբ կրուիզ ամրագրելիս ձեզ կառաջարկվեն նաև հավելյալ ծառայություններ, ինչպիսիք են կենդանի երաժշտությամբ ուղեկցվող շոուներ և պորտապար։
write a comment