Եթե դուք ակտիվորեն և հաջողությամբ համագործակցում եք ANRIVA-TOUR- ի հետ կամ նախատեսում եք սկսել ձեր բիզնեսը ու պատրաստվում եք կառուցել խոստումնալից, շահութաբեր եւ երկարատեւ բիզնես, ուրախ ենք առաջարկել Ձեզ ANRIVA-TOUR- ի հետ ֆրենչայզինգային գործընկերությունը:
Հաջողված, արգասաբեր բիզնեսը պետք է սկսել լավ մշակված գաղափարով: Սրա լավագույն ապացույցը մեր հաջողված գործունեությունն է շուկայում:
ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը մշտապես կատարելագործում և ամրացնում է գործընկերային հարաբերությունները զբոսաշրջային ընկերությունների հետ։ Հարաբերություններն ամրացնելու ուղիներից մեկը ինչպես Հայաստանում, այնպես նրա սահմաններից դուրս ֆրենչայզինգային ցանցի զարգացումն է։
Մեր հաջողված փորձը երաշխավորում է հուսալի և շահավետ համագործակցության հաստատում։
Մեր ցանցում ընդգրկված գործակալությունները ձեռք են բերում գլխավոր առավելություն մյուս գործակալությունների նկատմամբ՝ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ բրենդի օգտագործման իրավունք։
Վերջնական գնորդի աչքում դուք ներկայանում եք որպես ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ հիմնական ներկայացուցիչ։ Դրականորեն հայտնի բրենդը հաջողված աշխատանքի հիմնական գրավականներից մեկն է և բերում է վերջնական գնորդին դեպի ձեզ, իսկ ճիշտ աշխատանքը երաշխավորում է հաճախորդի մշտական հավատարմություն Ձեր բրենդի հանդեպ։
Առավելություններ
ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ բրենդի օգտագործումն արտաքին ձևավորման ընթացքում (ցուցանակներ, գովազդային պաստառներ), նաև ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ Brand Book-ի համաձայն նյութեր պատրաստելիս։
- ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ կողմից լիազորված լինելու Հավաստագրի տրամադրում,
- ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ բրենդի ներքո տուրերի վաճառք,
- Սեփական զանգերի կենտրոն
- Ընկերության մասին տեղեկատվության տեղադրում www.anrivagroup.com, www.anrivatour.am и на Egypt.anrivatour.am կայքերում,
- Համապատասխան նյութերի տրամադրում, որոնք անհրաժեշտ են մենեջերների աշխատանքի և լրացուցիչ հաճախորդների ներգրավման համար,
- ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ սիմվոլներով համապատասխան բրենդային նյութերի տրամադրում,
- Աշխատակիցների համար համազգեստի տրամադրում,
- Խորհուրդներ գրասենյակի բրենդայրին ձևավորման համար, ինչպես նաև գրասենյակի տեղի ընտրության,
- Հնարավորություն օգտագործելու արդեն պատրաստ դիզայներական նախագծեր՝ գրասենյակի արտաքին գովազդի և պրոմո-նյութերի համար։
- Անձնակազմի վերապատրաստում, տարեկան ատեստացիայի անցկացում՝ լավագույն աշխատակցին որոշելու համար,
- Գովազդային և տնօրենների համար նախատեսված տուրերի ընթացքում առաջնային տեղերի տրամադրում,
- Ընկերության ներկայացուցիչը հնարավորություն է ստանում ցուցահանդեսների ժամանակ աշխատել տաղավարում, ինչպես նաև մասնակցել ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ՝ իմիջի բարձրացմանն ուղղված միջոցառումներին,
- Գովազդային աջակցություն սոցիալական տարբեր ձեռնարկների, շնորհանդեսների, ինչպես նաև ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ հետ համատեղ իրականացվող PR արշավի ընթացքում,
- Միասնական կորպորատիվ համակարգ՝ հաճախորդների հավատարմությունը պահպանելու համար։
Պահանջներ գրասենյակի համար
- Գրասենյակի պիտի ունենա հարմար դիրք, ունենա առանձին մուտք․ գրասենյակի տարածքը պիտի լինի նվազագույնը 20 քառ․ մ տարածք,
- Գրասենյակի ձևավորման կանոնների խիստ պահպանում՝ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ Brand Book-ի համաձայն,
- ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ Brand Book-ի համաձայն՝ գովազդի տեղադրման հնարավորություն կառույցի վրա,
- Արտաքին գովազդի հնարավորություն,
- Այլ տուրօպերատորների գովազդային նյութերի բացակայություն,
- ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ հիմնական գրասենյակներից համապատասխան հեռավորությունը (ոչ ոտքով անցնելու հեռավորություն)։
ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ գրասենյակ բացելու քայլերը․
- Լրացնել հայտադիմում,
- Ուղարկել լուսանկար, գրասենյակի տարածքի և ֆասադի հատակագիծ,
- Գրասենյակի տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի կամ սեփականության իրավունքի կրկնօրինակ,
- ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ բրենդի առաջխաղացման մարքետինգային ծրագիր,
- Անցնել թեստավորում,
- Կնքել լիցենզավորված համաձայնագիր։
Որոշում կայացնելու գործընթացի ժամանակահատվածն անհատական է։ Եթե դուք վստահ եք, որ հաջողելու եք և պատրաստ եք աշխատել ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ բրենդի ներքո, ուրեմն կապ հաստատեք մեզ հետ։