2017թվականի հունիսի 20-ին ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը կազմակերպեց հերթական ճանաչողական այցը դեպի Եգիպտոս, Հուրգադա: Ճանաչողական այցի խմբի կազմում էին հայկական զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները՝ տնօրեններ և և արտագնա տուր-մենեջերներ: Նրանք այցելեցին տարբեր հյուրանոցներ, էքսկուրսիոն և ժամանցային վայրեր՝ ամենաբծախնդիր զբոսաշրջիկի ցանկությունները և պահանջները ավելի հստակ պատկերացնելու և պահանջներին համապատասխան ճիշտ ու գրագետ առաջարկներ ներկայացնելու համար: ԱՆՌԻՎԱ-ն առաջարկում է միայն բարձրակարգ հյուրանոցներ և հանգստի լավագույն պայմաններ: Նշենք նաև, որ խումբը մեկնեց Հուրգադա հենց Երևանից՝ AIR CAIRO ավիաընկերության առաջին կանոնավոր ուղիղ չվերթով: