ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
-
COSMO խաղարկություն
Տեղադրված էԿատարեք գնումներ և ստացեք նվեր՝ ավիատոմս Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան ուղղությամբ․ հերթական անգամ անցկացվեց COSMO գիշերը, որի ընթացքում խաղարկվեցին մի քանի տասնյակ նվերներ, սակայն գլխավոր նվերը դարձավ Air Cairo ավիաընկերության ավիատոմսը։ Խաղարկությունն անցկացվեց ուղիղ եթերում։
-
Ընթրիք-ընդունելություն Եգիպտոսի դեսպանի նստավայրում
Տեղադրված էԵգիպտոսի դեսպան Թարեք Մաատին Հայաստանում հավատարմագրված օտարազգի ամենաակտիվ դեսպաններից մեկն է, ով ոչ միայն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում կազմակերպվող տարբեր միջոցառումների, այլև ինքն է հաճախ դրանց նախաձեռնողը դառնում:
-
IN TOUR EXPO` գլխավոր հովանավոր
Տեղադրված էԱպրիլի 20-22 Երևանում կայացավ In Tour Expo ցուցահանդեսը, որի ժամանակ Air Cairo ավիաընկերությունը և Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը հանդես եկան որպես գլխավոր հովանավոր, իսկ Եգիպտոսը ներկայացվեց որպես ցուցահանդեսի գլխավոր գործընկեր երկիր։
-
Եգիպտական CONCORDE հյուրանոցը ներկայացվեց Հայաստանում
Տեղադրված էԵգիպտական առաջատար Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում` Անռիվա-Տուր տուրօպերատորը, նոյեմբերի 3-ին Ibis հյուրանոցային համալիրում նախաձեռնել էր սեմինար-միջոցառում, որն իր ներկայությամբ էր պատվել Հայաստանում Եգիպտոսի Արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին։ Միջոցառմանը ներկա էին հայաստանյան տուրիստական ընկերությունների և ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:
-
Ներկայացվեց իր տեսակով առաջին օնլայն համակարգը
Տեղադրված էՀուլիսի 25-ին Ալեքսանդեր լյուքս դասի հյուրանոցում տեղի ունեցավ իր տեսակով Հայաստանում առաջին օնլայն ամրագրման համակարգի շնորհանդեսը․ շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Թարեք Մաաթին, ՀՀ-ում արաբական միացյալ էմիրությունների դեսպան Ն․Գ․ պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին, ՀՀ զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ պարոն Արա Խզմալյանը, այլ պաշտոնատար անձինք, լրագրողներ և Հայաստանում գործող 230-ից ավելի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ։
-
Ամենահաջողակ բժիշկը
Տեղադրված էAIR CAIRO ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը` ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԸ, ևս անակնկալ էր պատրաստել տոնական օրվա համար. Վիճակահանությամբ ընտրվեց ամենահաջողակը, ով շահեց Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան ավիատոմս: Շնորհավորում ենք հաղթողին և կենտրոնի ողջ անձնակազմին տարեդարձի առիթով․․․
-
Քաղցր նվերներ մեր լավագույն գործընկերներին
Տեղադրված էՀաջողության հասնելու կարևոր նախապայմաններից է լավ ու հավատարիմ գործընկերներ ունենալը։ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով ԱՆՌԻՎԱ թիմը քաղցր անակնկալներ էր պատրաստել մեր առաջարկների ԱՄԵՆԱՇԱՏ ՎԱՃԱՌՔՆԵՐ իրականացրած լավագույն գործընկերների համար։
-
Մարտի 8․ նվերներ և անակնկալներ մեր ուղևորներին
Տեղադրված էՄարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը Երևան-Շարմ Էլ Շեյխ-Երևան կանոնավոր հերթական չվերթի օրն էր։ Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը որոշել էր անակնկալ մատուցել իր ուղևորների համար՝ տոնը պիտի հենց օդանավակայանից սկսվի։ Շարմ Էլ Շեյխում անկացրած հանգստից հետո Հայաստան վերադարձած ուղևորներին ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԻ աշխատակիցները դիմավորեցին ծաղիկներով, իսկ մեկնող ուղևորներին ճանապարհեցին քաղցրով։